ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը խմբակցության կազմից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել։ Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված, ավագանու անդամ Արսեն Կարապետյանն էլ դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
--00—ՄՀ