ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը մտադիր է ականազերծման առաքելություն սկսել Լեռնային Ղարաբաղում:
«ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը (UNMAS) համագործակցում է ՄԱԿ-ի այլ սուբյեկտների և դաշտային թիմի հետ շտապ տեղակայման ուղղությամբ ՄԱԿ-ից կողմերի հայցած օգնության համատեքստում: Հավանաբար այն կսկսվի դեկտեմբերի սկզբին կարիքները գնահատելու առաքելությամբ», - գործակալությանն ասել է ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների վարչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի կառույցները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը:
Կարմիր Խաչն արդեն կայացրել է որոշում ԼՂ-ում իր ներկայացուցիչները թիվը 400-500-ով ավելացնելու, ինչպես նաև ֆինանասական աջակցությունը քառապատկելու մասին:
--00—ԼՄ