ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահեցնում է՝ 16 քաղաքական ուժերը, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չեն կոտրվել, իրենց պահանջը շարունակում է նույնը մնալ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ սպասում են նոյեմբերի 26-ին անցկացվելիք արտահերթ նիստին, ինչի ժամանակ պետք է քննակվի ռազմական դրությունը դադարեցնելու մասին հարցը:
«Միջոցառումներ անցկացնելու մասով կաշկանդված ենք, ռազմական դրությունը պետք է հանվի: Դրան էլ պետք է հաջորդի Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացը: Քանի դեռ Փաշինյանը չի գնացել, երկրում իրավիճակ չի փոխվի»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ