ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վստահ է՝ ատելության խոսքը մեր առօրյայում է, իսկ դա չտեսնելը հավկուրություն է։ 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ իշխանություններն ատելության մթնոլորտն ինչքան էլ չտեսնելու տան, այդպիսով այն չի նահանջելու:
Պատգամավորը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությանը հետևելով, տպավորություն է ստանում, որ քաղաքացիները հստակ չգիտեն՝ ինչու են ընտրատեղամաս գնալու: «Մարդիկ այնպիսի հարցեր են բարձրաձայնում, այնպիսի հույսեր են կապում այս հանրաքվեի հետ, որ զարմանալի է: Գիտեն՝ եթե «այո» քվեարկեն, իրենց խնդիրները լուծվելու են: Մարդիկ մեծամասամբ չգիտեն՝ ինչու են «այո» ասելու»,- ընդգծեց Շաքե Իսայանը:
Մանրամասները՝ տեսանյութում։