ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորհուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը՝ դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները Արցախի հայերի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքն ու անկախությունը ու կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին նույնն անել»,-նշվում է ընդունված բանաձևում։
«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբին: Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ», - ասվում է ANCA-ի Արևելյան շրջանի ֆեյսբուքյան էջում։
--00—ԼՄ