ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է` տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է.
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվել, որ ադրբեջանական բանակը մտել է՝ Սոթքի հանքավայրի տարածք և աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ է տվել դուրս գալու համար: