ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Գերմանական «Deutsche Welle»-ն հայտնում է, որ Գերմանիան մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը և նպաստել այս տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և հավասար հարաբերությունների հաստատմանը: Ըստ աղբյուրի՝ այդ մասով ստորագրված փաստաթղթին իր աջակցությունն է հայտնել Գերմանիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը:
Հայտարարությունում նաև նշվում է, որ Թուրքիան Կովկասում վարում է այնպիսի քաղաքականություն, որը չի նպաստում դիվանագիտական մակարդակում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացներին, և որ գերմանացի խորհրդարանականները Անկարային և Մոսկվային կոչ են արել չօգտագործել երրորդ երկրները իրենց քաղաքական շահերին հասնելու համար:
«Փոխարենը Թուրքիան Ռուսաստանի հետ առանձին համաձայնագրերի միջոցով փորձում է առաջ տանել տարածաշրջանում առանձին կողմերի շահերը», - կարծում է Բունդեսթագը:
--00—ԼՄ