ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
«Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում և ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրությունում:
Նշվումէ նաև, ոև նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստական վերադարձել է իր բնակության նախկին վայրեր։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ