ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն տեսակետին է, որ վարչապետի համար մարդկային կյանքն արժեք չունի, դրա համար էլ ուշադրություն չի դարձրել գերիների խնդրին: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք է հայտնում՝ գերիների խնդիրն Ադրբեջանը առուծախի, նոր զիջումների հարց է դարձնելու:
«Անբարոյականություն է պաշտոնի համար շահարկել գերիների հարցը: Փաշինյանը չի կարողանալու լուծել գերիների հարցը: Նա, իմանալով պարտության մասին, զոհեց տղաների կյանքը, այդպես էլ գերիներին է վերաբերվում»,- ընդգծում է պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետի՝ համախմբվելու մասին գրառումներին՝ Սամսոնյանը շեշտում է. «Փաշինյանից հրաժարականի մասին գրառում ենք սպասում, այլ տեքստերի վրա թող ժամանակ չկորցնի»
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ