ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը չի բացառում, որ ՄԻՊ-ի բյուջեի նախատեսվող փոփոխությունն ու կրճատումն իշխանության ակնկարկն է Արման Թաթոյանին:
24News-ի հետ զրույցում Սամսոնյանը նշել է՝ Թաթոյանի ակտիվությունը՝ կապված սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի հետ, իշխանությանը գուցե դուր չի գալիս:
Անդրադառնալով ռազմական բյուջեն կրճատելու մասին խոսակցություններին՝ Սամսոնյանը չի բացառել, որ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու վարչապետ Նիկոկ Փաշինյանի հակամարտության պատճառը, գուցե, հենց այդ թեման է եղել: «Դա դեռ պետք է պարզել: Ես, օրինակ, լսել եմ, որ ռազմական բյուջեի կրճատումը պայմանագրային զինծառայողների վրա է ազդելու, նրանց են ուզում կրճատել»,- հավելել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ