ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Օրակարգում եղել է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը խորհուրդը քննարկել և հաստատել է:
--00--ԱԹ