ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ զինծառայողներն արժանացել են պետական պարգևների

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

․

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել են պետական պարգևների:



«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.



Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ Արսեն Սերյոժայի Մարգարյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային



«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Համլետ Պարգևի Լևոնյանին, թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ



Գագիկ Գուրգենի Դավթյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ



Էմին Հայկի Երիցյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ



Հրայր Սահակի Սահակյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային



Արիության մեդալով՝ Վահե Սերյոժայի Հայրապետյանին, թիվ N զորամասի սպա, մայոր



Վահագն Մարատի Աղաբեկյանին, թիվ N զորամասի ծառայության պետ, մայոր



Հայկ Հրանտի Նիկողոսյանին, թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր



«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Վարդան Աշոտի Ղուշչյանին, թիվ N զորամասի ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր



Մարտական ծառայության մեդալով՝ Արման Ռուբիկի Բաբաջանյանին, թիվ N զորամասի վաշտի հրամա-նատար, մայոր»:

--00--ԱՀ