ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:
«1.Նախատեսվող փոփոխություններով դատական ակտի հարկադիր կատարման համար անձինք ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար,
2. դատարանները այլևս չեն ծանրաբեռնվի կատարողական թերթի տրամադրմամբ:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:
--00--ԱԹ