ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է:
Պատգամավորն առաջարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքը, որ 30 տարեկանն է, փոխարինել՝ 25-ով, իսկ խորհրդականի պաշտոնի անձնագրով նախատեսված 5 տարվա աշխատանքային ստաժը՝ 3-ով:
Օրենքի նախագիծն ընդունվեց 112 կողմ և 5 ձեռնպահ ձայներով: