ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում, Չկալովկա գյուղում և Ճամբարակի լեռնանցքում տեղում է ձյուն։
--00—ԼՄ