ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Արմավիրի նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ եւ գործընկերներ, ՀՀ վարչապետին զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, սակայն տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ հրաժարականս պայմանավորված է բացառապես այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Շնորհակալ եմ վստահության համար, շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ համատեղ աշխատանքի համար»:
--00--ԱՀ