ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ռուսաստանցի ռազմական բժիշկները հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կետերում մեկ օրում օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի ավելի քան 40 բնակչի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«Արևելյան ռազմական շրջանի բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Ստեփանակերտ քաղաքում: Օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմական բժիշկները ամբուլատոր օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակչի, այդ թվում՝ 7 երեխայի»,-ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 368 բնակչի, այդ թվում ՝ 41 երեխայի։
--00—ՄՀ