ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության դաշտային հիվանդանոցներում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակչի:
Տեղի բնակիչների ընդունելությունը Ռուսաստանի ռազմական բժիշկների կողմից իրականացվում է Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Բացի դրանից, բազմաֆունկցիոնալ շարժական բժշկական բրիգադները պոլիկլինիկական օգնություն են տրամադրում հեռավոր բնակավայրերում մարդասիրական և բժշկական արշավների շրջանակներում:
Հիվանդանոցի գործունեության սկզբից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1300 բնակիչ ստացել է որակյալ բժշկական օգնություն, այդ թվում՝ շուրջ 200 երեխա:
«Բնակչությունը հիմնականում դիմում է սրտանոթային, շնչառական, ոսկրային ապարատի հիվանդություններով», - ասել է Մարտակերտ քաղաքում տեղակայված թիվ 2 հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ղեկավար, բժշկական ծառայության մայոր Դմիտրի Նաումովը:
«Անհրաժեշտության դեպքում մենք տրամադրում ենք խորհրդատվական և ախտորոշիչ օգնություն, կատարում ենք պրոցեդուրաներ՝ ուլտրաձայնային ախտորոշում, ռենտգեն ախտորոշում, լաբորատոր ախտորոշում», - հավելել է նա:
--00—ՄՀ