ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տնօրեն Փեթեր Մաուրերը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԼՂ-ում տիրող իրավիճակին:
«Վերջին 28 տարում մենք տարածաշրջանում ենք, աշխատում ենք բոլոր կողմերի հետ, հույս ունենք հնարավորինս արդյունավետ աշխատել բոլորի, այդ թվում` ՌԴ հետ, որ ամեն կերպ նպաստում է հակամարտության կարգավորմանը»,- նշեց նա:
Մաուրերը նշեց՝ վերջին շաբաթներին ավելացրել են ցուցաբերվող օգնությունը, հատկապես` տեղահանվածներին: Նա հայտնեց՝ կշարունակեն այդ աշխատանքը, ընդգծեց՝ կարևոր է մարմինների որոնման և փոխանակման ուղղությամբ աշխատանքը: ԿԽՄԿ նախագահը կարևորեց նաև տարածաշրջանում հետագա աշխատանքի հնարավորությունների ավելացումը:
«Մենք այս հարցում հուսով ենք ՌԴ հետ փոխգործակցել, ՌԴ զինված ուժերի հետ, որ կօգնեն ապահովել տեղում աշխատանքի անվտանգությունը»,- ասաց ԿԽՄԿ տնօրենը:
--00--ԱԹ