ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին պատերազմից հետո ԼՂՀ այլ շրջաններից փախստականների վերաբնակեցման համար կացարանների պակաս չունի: Այս մասին РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Այո, կացարանները բոլորին կբավականեցնեն: Բավարար քանակությամբ շենքեր կան, որտեղ մենք փախստականներ ենք բնակեցնում, և միևնույն ժամանակ կառուցում ենք նոր բարձրահարկ շենքեր և բնակարաններ»,- ասել է Սարգսյանը:
Նա վստահեցրել է, որ Ստեփանակերտի ամբողջական վերակառուցման համար կպահանջվի կես տարուց ոչ ավելի:
--00—ՄՀ