ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այն համոզմանն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղում է 2.5 տարի առաջվա խաղը, ու նրան, ինչպես 2018-ի ապրիլ-մայիսին, այնպես էլ այժմ մեզ պետք էր պառակտել ու տարանջատել: 24News-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչների, հասարակական ու մշակութային դեմքերի առաջնային խնդիրը պետք է լինի հասնել Նիկոլին փրկիչ համարողներին ու բացել նրանց աչքերը:
«Նիկոլն ասում է, թե 17 ուժերը կամ իր հրաժարականը պահանջողները աթոռակռիվ են տալիս, բայց աթոռի համար կռիվ միմիայն ինքն է տալիս: Դա աթոռակռիվ էլ չէ, թե պատերազմ է, էլ չգիտի՝ ինչպես սոսնձվի աթոռին: Նրանց ամեն մի ասածը զայրութ է առաջացնում, օրինակ, ինչպե՞ս կարելի այնչափ լկտի լինել, որ ասես, թե «մեր գերիները լավ վիճակում են», ի՞նչ է, «պերեդաչի՞» ես տարել»,- ընդգծում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ