ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Պետք է ստեղծվեր գերագույն հրամանատարի ռազմակայան կամ գերագույն հրամանատարը պետք է մշտապես լիներ գլխավոր շտաբում՝ խորացված հրամանատարական կետում, և այնտեղ ճիշտ ռազմաքաղաքական վերլուծության արդյունքում ուժերի ու միջոցների ճիշտ հաշվարկ պետք է լիներ։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սերյան Օհանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում համատարած մոբիլիզացիայի մթնոլորտ չի ստեղծվել, չի եղել այն աշխատանքային ռիթմը, որ ԶՈՒ-երը համալրվեն զորահավաքային ռեսուրսով։
«Երկրի ղեկավարությունը՝ նախագահը, կառավարությունը, համայնքների ղեկավարությունը, ԶՈՒ ղեկավարությունը, ԱԺ պատգամավորները չեն համախմբել մեր ժողովրդին․․․այս գործողությունների ընթացքում մեր բանակն ու ամբողջ պետական համակարգը վերածվեցին ֆիդայական կազմակերպությունների»,-ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ