ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Եվրասիական տնտեսական միությունում գազի միասնական շուկան պետք է գործի 2025 թ. հունվարի 1-ից: Այս մասին այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսկան հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
«Մենք կարծում էինք, որ, հնարավոր է, միասնական շուկայի ստեղծման պայմանագիրը ստանանք այս տարեվերջին, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ նախագիծը կստանանք 2021-ին», - ասել է նա:
Նրա խոսքով՝ դա համապատասխանում է գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին, որ 2021-ի ընթացքում մշակվեն այս պայմանագրի դրույթները: Միևնույն ժամանակ Մյասնիկովիչը մասնավորեցրել է, որ ասվածի ներքո հասկանում է «ոչ խտրական մոտեցումների նրբությունները՝ սակագներ և գնագոյացում, այդ թվում՝ գազի պոմպամղման հարցում»:
--00--ԱԹ