ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News
ՌԴ կառավարությունը կկատարելագործի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացի միգրանտների նույնականացման համակարգը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ տարի մեր երկրի տարածքում եղել են այդ պետությունների (ԵՏՄ անդամ պետությունների) շուրջ 2,5 մլն քաղաքացիներ: Կատարելագործվելու է միգրանտների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար վիզայի ձեւակերպում չի պահանջվի»,- ասել է Միշուստինը:
--0--ԿԿ