ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: Այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ:
«Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Միացի՛ր քո ժողովրդին»,- տեղեկացնում է շարժումը