ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալմանն ու Սիսիանի եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին:
«Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը կանգ չի առնում ոչնչի առջև՝ շարունակելով պղծել ամեն նվիրական բան, ջանալով ամեն գնով կոտրել հայրենիքի հանձման դեմ պայքարող տեսակին։
Չե՛ս հաջողելու, չի՛ ստացվելու։ Ի տարբերություն քեզ՝ մարդիկ ունեն արժանապատվություն։ Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին, որ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին։
Հայ ժողովուրդը՝ հակառակ քո ազգադավ ծրագրին, ապրելու և արարելու է իր հայրենիքում։ Մեր պայքարը հենց դրա համար է ու մենք չենք նահանջելու։
Վաղը՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում»,- գրել է Սաղաթելյանը։
--00—ԼՄ