ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ և խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին:
--00—ՄՀ