ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, անմահացած ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանի ծննդյան օրը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ ՌԲՖ անձնակազմը, կուրսանտական կազմն ու ապագա բժիշկներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ծաղիկներ խոնարհելով անմահացած հերոսի շիրիմին՝ հարազատների հետ մեկտեղ հարգանքի տուրք մատուցեցին մասնագիտական պարտքը կատարելիս իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հերոսի հիշատակին:
«Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրով ԵՊԲՀ ղեկավարությունը շարունակում է հիշատակել անմահացած հերացիականների ծննդյան օրերը:
Վիրավորին օգնության շտապող Սաշա Ռուստամյանը զոհվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի գնդակից: Զինվորական և բժշկի երդմանը հավատարիմ ռազմական բժիշկի սխրանքն օրինակ է ապագա սերունդներին:
--00--ԱԹ