ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Մարդու իրավունքների պաշտպանը լռությամբ եւ խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին:
--00--ԱՀ