ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Ռուսաստանից հումանիտար օգնությամբ բեռնված 35 վագոն ժամանել է Լեռնային Ղարաբաղ. սա երկաթուղով ուղարկված բեռների ամենախոշոր խմբաքանակն է, այդ մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
«Մարդասիրական օգնությամբ 35 վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է»,- նշվում է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության՝ ՌԴ ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն առայժմ բեռնաթափել են վագոնների կեսը։ Բեռը ներառում է 5 հրշեջ մեքենա, 4 ՈՒԱԶ, 10 դիզել-գեներատոր, 280 խորանարդ մետր սղոցանյութ, մոտ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։
ՌԴ ԱԻՆ-ը նաև հայտնում է, որ սարքավորումներն ու կենցաղային իրերը Ստեփանակերտ կհասնեն ՌԴ ԱԻՆ-ի 25 բեռնատարով և կբաշխվեն շրջաններում։
--00—ԼՄ