ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել է 8 մարմին: Այդ մասին Aysor.am-ին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Բոլորը զինվորականներ են», - ասել է Թադևոսյանը, ապա տեղեկացրել, որ այսօր արդեն աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ, Հադրութ և Շուշի ուղղություններում։
Մինչ այսօր ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1047 մարմին:
--00—ԼՄ