ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Մինչև ժամը 18։00-ն ժամանակ ենք տալիս «Իմ քայլը» խմբակցությանը պատվիրակությունով, որ ներկայանան «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարությանը՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց՝ այս քայլն արվում է՝ հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք, և վերջին հաշվով այս հարցը լուծվելու է խորհրդարանում։
--00--ԱԹ