ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պատերազմի օրերին, քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ ուսումնասիրվեցին մայրաքաղաքի բնակֆոնդի և համայնքային ու հասարարական նշանակություն ունեցող այլ շինությունների նկուղային պայմանները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը միացավ նախաձեռնությանն ու իր հիմնական գործառույթներին զուգահեռ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների 170 հասցեներում մաքրման և բարելավման աշխատանքներ իրականացրեց շենքերի նկուղներում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել որպես ապաստարան կամ թաքստոց։
Աղբից մաքրվել և բարեկարգվել է թվով 384 նկուղ։ Տարածքներից հանվել է տասնամյակներով կուտակված մեծաքանակ կենցաղային և շինարարական աղբ, որոնց պատճառով շատ նկուղներ անհնար էր մուտք գործել, դրանք օգտագործման ենթակա չէին։
Աշխատանքներում ներգրավված է եղել ՀՈԱԿ-ի 125 աշխատակից։
--00--ԱԹ