ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ անդարադառնալով կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, Մայր Աթոռի տարածքում իրականացվող ակցիային:
«Սրբապիղծ վիժվածքները հրահանգով կրկին ոտքի են ելել և ցանկանում են հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, Հայոց Եկեղեցու վրա…
Փորձե՛ք ձեր բախտը կրկին անգամ, բայց ձեր տերերին չեք հասցնելու տեղեկացնել, որ Եկեղեցու դեմ հերթական սանձազերծված օպերացիան տապալված է, որովհետև արդեն սատկած կլինեք Մայր Աթոռի մոտակա մատույցներում: Ձեզ սատկացնելու են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակները, հավատացյալ հայ ժողովուրդը, ովքեր լավ գիտակցում են, որ Մայր Աթոռի Սուրբ տարածքը չի կարելի ապականել ձեր պիղծ լեշերով:
Դուք կսատկեք, որովհետև փորձում եք ձեռք բարձրացնել Հայոց աշխարհի և Հայոց Պետության Սրբության վրա»,-գրել է Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
Ակցիան իրականացնելու որոշումը կայացվել է Սիսիանի՝ դեկտեմբերի 20-ի միջադեպից հետո, երբ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվել էր սեղմել ՀՀ վարչապետի մեկնած ձեռքը:
--00—ԼՄ