ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Aysor.am-ի հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել հեռախոսազրույցից։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին եռօրյա այցով Ռուսաստանում էր: Ըստ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ այցը մասնավոր էր:
--00—ԼՄ