ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Արցախի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած 1-5-րդ դասարան հաճախող աշակերտներին (4440 աշակերտի հաշվով) կտրամադրվեն ամանորյա նվերներ, տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտարարությունից։
«ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից նվերները տրամադրվել են մարզպետարաններին և Երևան քաղաքի կրթության համապատասխան ստորաբաժանումներին։
Նվերների բաշխումը կատարվելու է մարզպետարանների և թաղապետարանների կրթության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ըստ համայնքների և դպրոցների»,- նշված է ։
--00--ԱՀ