ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 5, 24News
Արցախ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները Արա Այվազյանը և Դավիթ Բաբայանը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արա Այվազյանն աշխատանքային այցով մեկնելու է Արցախ:
--00--ԱՀ