ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր Արցախում հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկել են հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական համագործակության հարցեր:
--00—ԼՄ