ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Վերջին 1 օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 180 փախստական, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը, գրում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետերում:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:
--00—ԼՄ