ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Աստղագետները հայտնում են, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Երկրից մոտ ութ միլիոն կիլոմետր հեռավորության վրա կթռչի պոտենցիալ վտանգավոր 2020 WU5 աստերոիդը: Դրա ուղեծրի հետագիծը տրված է NASA ռեակտիվ շարժման լաբորատորիայի կայքում։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
2020 WU5 աստերոիդը հայտնաբերվել է 2020 թվականի նոյեմբերի 29-ին` NEOWISE (Wide-Field Infrared Survey Explorer) տիեզերական աստղադիտակի կողմից արված պատկերներում, իսկ դեկտեմբերի 4-ին ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության (IAU) փոքր մոլորակների էլեկտրոնային շրջաբերականում:
Աստերոիդը պատկանում է «ապոլոնների» խմբին` մոտերկրային օբյեկտներ, որոնց ուղեծրերը դրսի կողմից հատում են երկրայինը: Գիտնականների գնահատմամբ` դրա տրամագիծը տատանվում է 0.5-ից 1.1 կիլոմետրի միջև:
--00—ՄՀ