ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
Արցախի կառավարությունը սկսում է պատերազմի հետևանքով բնակավայրերը կորցրած քաղաքացներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։
«Այս փուլում բնակելի տներ են տրամադրվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները լինելու են վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։
Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։
Արվում է առավելագույնը հնարավորինս կարճաժամկետ հատվածում կացարանի խնդիր ունեցող քաղաքացիների համար Արցախում ապահովելու ապրելու համար արդյունավետ պայմաններ»,- նշել է նա։
--00—ՄՀ