ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ՌԴ ՊՆ-ի Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը, հայտնում է գերատեսչությունը:
Մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:
Ըստ գերատեսչության՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 480.2 հեկտար տարածք, 182.8 կիլոմետր ճանապարհ, 710 շինություն, այդ թվում` 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 23 404 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:
--00—ԼՄ