ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնում են, որ պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած տարածքների կրթամշակութային օջախների՝ աշխատանքից զրկված աշխատողները և սովորողները, մինչև սույն թվականի հունվարի 25-ը, կարող են դիմել Ստեփանակերտում և ԱՀ շրջաններում գործող համապատասխան կրթամշակութային հաստատություններ՝ աշխատանքի տեղավորվելու և ուսումնական գործընթացը շարունակելու համար:
--00—ՄՀ