ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Այսպիսով, ինքնաթիռները շաբաթական երկու անգամ թռչելու են Մոսկվայից ՝ Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա: Բացի այդ, նախատեսվում է շաբաթական երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: Իսկ դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը ավելացվել է` հասցվելով շաբաթական 5-ի:
--00—ՄՀ