ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Վրաստանի իշխանությունը երկրների հետ ավիահաղորդակցությունը դադարեցնում է մինչև արտակարգ դրության ավարտը:
«Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվել է մինչև 2020 թվականի մայիսի 10-ը: Այս որոշման մասին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հայտնել է ավիաընկերություններին, որոնք չվերթներ էին իրականացնում դեպի Վրաստան»,- հայտնել են երկրի քաղավիացիայի գործակալությունից:
Վրաստանի իշխանությունն ավելի վաղ որոշել էր երկարացնել արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 10, նաև որոշում է կայացվել արգելել մուտքերն ու ելքերը երկրի խոշոր քաղաքներ, այդ թվում Թբիլիսի:
Իշխանությունը նաև համընդհանուր կարանտին է հայտարարել և ժամը 21:00-իօց մինչև 06:00 պարետային ժամ: Ավելի վաղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր մինչև ապրիլի 30-ը: