ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Քուվեյթից Իրան և հակառակ ուղղությամբ ավիչվերթները չեղարկվել են` Իրանի մի շարք քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Քուվեյթի քաղաքացիական ավիացիային:
Իրանի իշխանությունը փետրվարի 21-ին երկրում հայտնել է կորոնավիրուսով հիվանդածության 18 դեպքի մասին, պաշտոնական տվյալների համաձայն մահացածների թիվը հասել է 4-ի։
«Դադարեցվել են դեպի Իրան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները` կապված իրանական Ղոմ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքերի հետ»,- ասված է քուվեյթական KUNA գործակալության տարածած հայտարարությունում։
Քուվեյթի քաղավիացիայի վարչությունում արգելել է նաև այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Քուվեյթ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Իրանում: Իրանից ժամանած Քուվեյթի քաղաքացիները կգտնվեն կարանտինում: