ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական իշխանամերձ «Hurriyet»-ի թղթակից Ուղուր Էրգանի տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մաասի հանդիպման գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:
Այդ հարցի համատեքստում Թուրքիան քննարկման է դնելու նաև իր քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզայի ազատականացման հարցը, որը ավելի վաղ արդեն իսկ բանակցությունների առարա եղել է կողմերի միջև:
--00--ԱԹ