ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Արցախում աշխատանքի խրախուսման նպատակով սահմանվել է պետական աջակցություն Արցախում գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերությունների համար՝ վարձու աշխատողների եկամտային հարկի փոխհատուցման մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Մասնավորապես 2021թ. հունվարից սկսած 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։
«Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,- նշել է նա։
--00--ԱԹ