ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Հայաստանը մի շարք մշակաբույսերի առումով ինքնաբավ է, ցածր ինքնաբավությամբ մշակաբույսերի բացն ամբողջությամբ լրացվում է ներմուծումներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
«Անգամ համավարակի, պատերազմի պայմաններում հացահատիկի մատակարարումը չի դադարել: Պահեստավորումների և քանակի սակավության վերաբերյալ արձանագրված խնդիր ևս չկա»,- ընդգծել է փոխնախարարը:
--00--ԱՀ