ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Հայաստանին կմատակարարվի թոքերի արեստական օդափոխության լրացուցիչ 70 սարք, այս պահին ունենք շուրջ 100։ Այս մասին 8-րդ ամփոփիչ ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ նախատեսվում է շտապ օգնության բարձր անցողականության հավելյալ ավտոմեքենաներ ձեռք բերել։
Վարչապետը նշել է, որ մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն, և անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում, նույնը վերաբերում է ալկոգելի արտադրությանը։